Black Panther: Wakanda Forever ֆիլմի 2-րդ թրեյլերը

Մարվել ընկերությունը ներկայացրեց “Black Panter: Wakanda Forever” ֆիլմի ամբողջական թրեյլերը, որի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին:

Ֆիլմի պրեմիերան իսկզբանե պլանավորված էր այս ամռանը, սակայն դեռ անցած տարի գրաֆիկում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ: Բացի այս նկարահանումները հետաձգվել էին դերասանուհիներից մեկի վնասվածքի պատճառով: Նկարահանումները ստիպված եղան ընդհատել և վերսկսվեցին տարեսկզբին: Վերջնական նկարահանումները ավարտվեցին մարտ ամսին:

Սցենարը կրկին վստահված է Ռայան Կուգլերին, որ հանդիսանում է ֆիլմի առաջին մասի սցենարիստը: Գլխավոր դերում է Միքաելա Կոելը, ով ֆիլմում մարմնավորում է Անիկային: Ֆիլմում տեսնելու ենք Նեմորին և Երկաթե սրտին (Րիրի Ուիլյամս):

“Black Panter: Wakanda Forever” ֆիլմը հանդիսանում է Մարվել ֆիլմաշարի 4-րդ ֆազայի վերջին կինոնկարը: