The Peripherial ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը

Ամազոն ընկերությունը ներկայացրեց Խլոյա Գրեյս Մորեթսի գլխավոր դերակատարմամբ “The Peripherial” սերիալի թրեյլերը: Մտահաղացումը պատկանում է HBO ալիքի “WestWorld” հայտնի սերիալի հեղինակներ Լիզա Ջոյին և Ջոնաթան Նոլանին (Քրիստոֆեր Նոլանի եղբայրը), որոնք և հանդիսանում են սերիալի պրոդյուսերները:

Սերիալը պատմում է ամբիցիոզ Ֆլին Ֆիշեր աղջկա մասին, ով փորձում է հավաքել իր <<կոտրված ընտանիքի բեկորները>>:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ըստ սյուժեի Ֆլինը ապրում է ԱՄՆ-ի հարավում գտնվող գյուղական բնակավայրում և աշխատում է 3D տպագրատանը, որը ոչ հեռանկարային աշխատանք է համարում: Այդ պատճառով նա լրացուցիչ գումարներ վաստակում խաղալով VR (վիրտուալ իրականություն) խաղեր հարուստ մարդկան համար:

Մի օր նա փորձում է VR-սարքավորում և հայտնվում է ֆուտուրիստիկ Լոնդոնում, որը թվում է շատ կասկածելի և իրական: Վիրտուալ իրականությունում նա հանդես է գալիս, որպես համարձակ և փորձառու մարտիկ, ով հետաքննում է սպանություն: Այս ամենը տեղի է ունենում աշխարհում, որտեղ առօրյա գործողությունները կառավարում են ռոբոտները: Շուտով նա հասկանում է, որ դա ևս իրականություն է, ինչպես մեր աշխարհը: Ավելին, անգամ այս երկու իրականությունները պետք է վաղ թե ուշ հատվեն: Ինչ-որ մեկը միավորել է այս երկու աշխարհը, որի հետևանքով վտանգավոր ուժեր է բերում: Չար ուժերը սկսում են սպառնալ Ֆլինին և իր մտերիմներին:

Սերիալը հիմնված է Ուիլիամս Գիբսոնի բեսթսելերի՝ սայ-ֆայ ժանրի գրական ստեղծագործության վրա:

Աշխատանքները տարվում են 2018 թվականից, իսկ 2019-ի ապրիլ ամսից Նոլանը և Ջոնը “Amazon Studios”-ի հետ կնքել են համագործակցության պայմանագիր:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: