Ջրահարսը ֆիլմի թիզերը

D23 միջոցառման ժամանակ Դիսնեյ ընկերությունը ներկայացրեց <<The Little Mermaid>> ֆիլմի թիզերը, որի գլխավոր դերում է 19-ամյա երգչուհի-դերասանուհի Հոլի Բեյլին:

Ֆիլմի սյուժեք կրկնում է 1989 թվականի օրիգինալ մուլտֆիլմի պատմությունը, երբ արքայադուստր Արիելը սիրահարվում է արքայազն Էրիկին: Հանուն սիրո Արիելը գնում է գործարքի վհուկ Ուրսուլայի հետ, ոտքերի փոխարեն տալով իր գեղեցիկ ձայնը:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ֆիլմի թիզերը ստացվել է շատ հակասական և ոչ միանշանակ է ընդունվել: Հրապարակումից որոշ ժամանակ անց, հեղինակները փակել են մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը:

Ֆիլմի ռեժիսորը Ռոբ Մարշալն է (հայտնի Չիկագո մյուզիքլով և Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմով): Գլխավոր դերորում են Խավիեր Բարդեմը, Ջոն Հուեր-Քինգը, Մելիսա Մակկարտին և ուրիշներ: Դերասանական կազմին են միացել նաև Ջեյկոբ Թրեմբլին և Ակվաֆինան, ովքեր գլխավոր հերոսուհու ընկերներն են՝ ճայի և ձկան դերերում համապատասխանաբար:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մայիս ամսին: