«Սարդ Մարդը. Նոր Օր» (SpiderMan: Brand New Day) ֆիլմի թրեյլերը

SpiderMan: Brand New Day

“Sony Pictures” և Մարվել ընկերությունները ներկայացրեցին «Սարդ մարդ. Նոր օր» (Spider-Man: Brand New Day) ֆիլմի առաջին թրեյլերը` Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ:

«Սարդ Մարդը 3» (Spider Man - No Way Home) ֆիլմից հինգ տարի անց Թոմ Հոլանդը և Զենդայան վերադառնում են իրենց կերպարներին «Սարդ Մարդը. Նոր օր» ֆիլմում:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում վերջին իրադարձություններից չորս տարի անց: Փիթեր Փարքերը մոռացված լինելով ընկերների կողմից, Նյու Յորքի փողոցներում միայնակ պայքարում է հանցագործության դեմ և ժամանակի մեծ մասը կրում «Սարդ մարդու» դիմակը: Մշտական ծանրաբեռնվածությունն և գերլարվածությունը  հանգեցնում է մարմնի և գիտակցության մուտացման: Փոփոխությունները Փիթերին ավելի ուժեղ են դարձնում:

Թրեյլերում ցուցադրում են, թե ինչպես է Փիթերը փորձում համագործակցել Բյուս Բենների (Մարկ Ռուֆալո) և Ֆրենք Քասելի (Ջոն Բեռնտալ) հետ, որպեսզի կարողանա իր կյանքը կարգավորել: «Սարդ մարդը» բախվում է մի շարք դժվարությունների, որոնք կապված էին իր կյանքի բեկումնային շրջադարձի հետ: Փիթերին սպասվում է հանդիպում ինչպես անցյալի, այնպես էլ բացարձակ նոր սպառնալիքների:

Ֆիլմում նկարահանվել է նաև Սեդի Սինքը (առավել հայտնի Նեթֆլիքս ընկերության “Stranger Things” սերիալից), սակայն նրա կերպարին դեռ չեն բացահայտում: Սցենարը՝ Քրիս Մակքեննաի և Էրիկ Սոմերսի: Նրանք հանդիսանում են երկարապատման հիմնական սցենարիստները: Ֆիլմի ռեժիսորն է Դեսթին Դենիել Քրեթոնը:

Ստեղծագործական թիմի աշխատակիցները տարված էին նախագծով: Նրանք ցանկանում էին ստեղծել բացարձակ նոր բան: Իհարկե դա «Սարդ մարդն» է, ում բոլորը սիրում են, բայց սա իր կյանքի նոր էջն է: Եվ այս ամբողջովին նոր մոտեցումը իսկապես շատ գրավիչ էր: Ստեղծագործական խումբը և բոլոր մասնակիցները գոհ են մնացել աշխատանքներից և նկարահանումներից – նշում է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմը լինելու է ավելի մաշտաբային, քան իր նախորդները:

Հետաքրքիր ինֆորմացիա
Մինչ պաշտոնական թրեյլերի հրապարակումը, Մարվել ընկերությունը իր ֆանատներին է ուղարկում թրեյլերից փոքրիկ հատվածներ: Բնականաբար երկրպագուները սոց հարթակներում սկսում են կիսվել թրեյլերի փոքրիկ հատվածներով՝ ամբողջական թրեյլերը «ստանալու» համար:

Դիտումների նոր ռեկորդ
«Սարդ մարդը. Նոր օր» ֆիլմի առաջին թրեյլերը 24 ժամվա ընթացքում իր դիտումներով գերազանցել է “GTA 6” խաղի թրեյլերին, որը մինչ այժմ հանդիսանում էր ռեկորդակիր դիտումների քանակով:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հուլիսի 31-ին: 

Սարդ Մարդը. Նոր Օր (SpiderMan: Brand New Day) ֆիլմի ամբողջական սինոփսիսը