Chip’n Dale ֆիլմի թրեյլերը

Disney ընկերությունը ներկայացրեց Chip’n Dale լիամետրաժ ֆիլմի առաջին թրեյլերը: Հերոս սկյուռերին ծանոթ ենք դեռ 1989 թվականի համանուն մուլտֆիլմից, չնայած նրան որ սկյուռերը առաջին անգամ հայտնվել են էկրաններին դեռ 1940-ական թվականներին, Պլուտո շնիկի և ավելի հաճախ Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտֆիլմերում: Օրիգինալ մուլտֆիլմը Չիպի և Դեյլի մասին բաղկացած էր 65 սերիաներից:

Մեզ ներկայացնում են գլխավոր հերոսներին իրենց օրիգինալ կերպարներով՝ բուրունդուկներ Չիպին և Դեյլին, ճանճ Վժիկին, մկնիկներ Ռոկֆորին և Գայկային: Ֆիլմը կներկայացնի փրկարարների թիմը իրական կյանքում: Ֆիլմում կտեսնենք իրական դերասաններին դասական 2D անիմացիայի և տարբեր եռաչափ անիմացիա հետ:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ըստ սյուժեի, Չիպը և Դեյլը ապրում են ժամանակակից Լոս Անջելեսում, մարդկանց և անիմացիոն կերպարների հետ: Օրիգինալ մուլտսերիալի ավարտից հետո անցել է շուրջ 30-ից ավել տարի և երբևէ հայտնի հերոսները ապրում են այլ կերպ: Չիպը տեղափոխվել է արվարձան և աշխատում է որպես ապահովագրության գործակալ, իսկ Դեյլը կատարել է CGI վիրահատություն և փորձում է համակերպվել այն մտքի հետ, որ իր փառավոր ժամանակները արդեն անցյալում է, իսկ Ռոկֆոր մուկը հայտնվել է պանրից անառողջ կախվածության մեջ:

Մի օր երբ առեղծվածային կերպով իրենց նախկին գործընկերը անհայտանում է, բուրունդուկները որոշում են միավորվել և վերականգնել իրենց ընկերությունը և փրկել ընկերոջ կյանքը:

Ֆիլմի պրեմիերան կլինի Մայիսի 20-ին Դիսնեյ+ սթրիմինգային ալիքով: