Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները ֆիլմի երկրորդ թրեյլերը

Warner ընկերությունը ներկայացրեց <<Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները>> ֆիլմի երկրորդ թրեյլերը: Մեծ հրաշագործը իր համախոհների հետ միասին փորձում են կանգնեցնել Գրին դե Վալդին, ով պատրաստ է սկսել արյունահեղ և լայնամաշտաբ պատերազմ մագլների հետ:

Գրին Դե Վալդը նորից կարևոր դերակատարում կունենա ֆիլմում և անգամ կբախվի Դամբլդորի հետ: Ի տարբերություն ֆիլմի առաջին թրեյլերի, այստեղ ավելի շատ կարող ենք տեսնել չարագործին: Թրեյլերում տեսնում ենք ավելի շատ կախարդանքներով դուելներ և լրտեսական ինտրիգներ:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Warner ընկերությունը չեղարկել էր իր համագործակցությունը Ջոնի Դեպպի հետ, ով նախորդ երկու ֆիլմերում մարմնավորել էր Գրին դե Վալդին: Այժմ նրան փոխարինում է Մադս Միքելսոնը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ապրիլի 15-ին: