Jurassic World: Dominion ֆիլմի առաջին թրեյլերը

Universal Studios ընկերությունը ներկայացրեց Jurassic World: Dominion ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը՝ երկրորդ եռապատման վերջին ֆիլմը:

Թրեյլերում ցուցադրեցին ֆիլմի երկրորդ մասի ավարտից հետո տեղի ունեցող դեպքերի հետևանքները: Անցել է շուրջ չորս տարի, ինչ կործանվել է Նուբլար կղզին և դինոզավրերը հայտնվել են ազատության մեջ: Հիմնական դեպքերը տեղի են ունենում ձյունառատ վայրերում:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Թրեյլերում տեսնում ենք առաջին եռապատման գլխավոր հերոսներին՝ Ալան Գրանտին (Սեմ Նիլ) և Իլի Սաթիրին (Լոռա Դեռն):

Ֆիլմի ռեժիսորը Քոլին Թրեվորն է, ով հանդիսանում է նաև եռապատման երկրորդ մասի ռեժիսորը: Հեղինակները խոստացել են զարմացնել ֆիլմի սիրահարներին՝ ասելով, որ կտեսնենք նոր և ավելի խորամանկ ու ավելի դաժան տեսակի դինոզավրերի՝ ատրոցիռապտոր և պիռոռապտոր:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է Հունիսի 9-ին: