Դոկտոր Սթրենջ. Մուլտիտիեզերական խելագարություն ֆիլմի ամբողջական թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 13.02.2022
Դոկտոր Սրենջի նոր թրեյլերը իրարանցում է ստեղծել համացանցում: Sony ընկերությունը ներկայացրեց ռեժիսոր Սեմ Ռեյմիի նոր ֆիլմի ամբողջական թրեյլերը: Ռեժիսորը ստեղծել է ինքնատիպ բլոկբասթեր Մարվելի կինոաշխարհում: Չնայած նրան, որ ընկերությունը չէր նախատեսել ստեղծել մռայլ և սարսափ ֆիլմ, սակայն թրեյլերի մթնոլորտից դա ենք զգում:
ֆիլմը կնդլայնի իր սահմանները: Սա ճանապարհորդություն է դեպի անհայտություն Դոկտոր Սթրենջի հետ, ով իր հին և նոր համախոհների օգնությամբ կհատի նոր վտանգավոր և անհավանական ալտերնատիվ իրականություններ, որպեսզի ընդիմանա նոր խորհրդավոր թշնամուն: Հնարավոր է խսքը գնում է այնպիսի չարագործի մասին, ում դեռ չենք տեսել Մարվելի ոչ մի ֆիլմում:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Ֆանատները թրեյլերի կադրերից բաց չեն թողել <<Պրոֆեսոր Իքս>>-ին՝ Պատրիկ Ստյուարդի մասնակցությամբ, ում ձայնը լսվում է նաև ֆիլմի օրիգինալ թրեյլերում:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է Մայիսի 5-ին: