Վայրի Բակի արկածները

<<Սառցե Դարաշրջանը>> մուլտֆիլմի երկրպագուները շուտով կտեսնեն իրենց սիրված հերոսների նոր արկածները Disney+ի եթերում:

Պարկամուկ (այո հայերեն թարգմանությամբ օպոսսումը այդպիսին է) եղբայրներ Քրեշը և Էդդին, զգտելով փոքր-ինչ անկախության և փնտրելով սուր գզացողություններ, շուտով հայտնվում են ծուղակում: Նրանք ընկնում են սառույցի տակ գտնվող մեծ քարանձավ, որտեղ բնակվում են հսկայական դինոզավրեր: Նրանց օգնության է հասնում արկածների մեծ սիրահար Բակ Ուայլդը և նոր ընկերների հետ միասին ուղևորվում են փրկելու կորուսյալ աշխարհը դինոզավրերի իշխանությունից:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Համավարակի պատճառով առաջացել են մի շարք լոգիստիկ խնդիրներ, կապված մուլտֆիլմի այլ լեզուներով կրկնօրինակման հետ:

Սա առաջին խոշոր նախագիծն է, երբ ողջ աշխարհում պրեմիերան տեղի կունենա տարբեր ժամանակներում: Ավելի վաղ Դիսնեյ ընկերությունը հայտնեց, որ մուլտֆիլմի պրեմիերան (բացառությամբ ԱՄՆ-ից և Կանադայից) սպասվում է Մարտի 25-ին` Հունվարի 28-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ մուլտֆիլմի մասին առաջին անգամ ներկայացրեցին Disney Day միջոցառման ժամանակ: