SuperPets մուլտֆիլմի երկրորդ թրեյլերը

Կրիպտոն և Սուպերմենը անբաժան լավագույն ընկերներ են, որոնք օժտված են միևնույն գերունակություններով և միասին պայքարում են Մետրոպոլիսի հանցագործության դեմ: Սակայն երբ առևանգում են Արդարության Լիգայի բոլոր սուպերհերոսներին, Կրիպտոն պետք է համոզի մյուս սուպեր կենդանիներին, որպեսզի կարողանան յուրացնեն իրենց նոր ստացած գերունակությունները (նոր ունակությունների մասին նշել էինք դեռ առաջին թրեյլերում) և օգնեն փրկել սուպեր հերոսներին:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

 

Օրիգինալ մուլտֆիլմում գլխավոր հերոսները ունեն աստղային ձայներ՝ Դուեյն Ջոնսոնը, Քեվին Հարթը, Կիանու Ռիվզը, Ջոն Կրասինսկին, Դիեգո Լունան, Բեն Շվարցը (վերջինս կրկնօրինակում է նաև Սոնիկին) և ուրիշները: Մուլտֆիլմի ռեժիսորն է Ջերարդ Սթերնը (փորձառու սցենարիստ և LEGO մուլտֆիլմների խորհրդատու), ում ստեղծագործական թիմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով: Մուլտֆիլմի երաժշտությունը գրել է Սթիվ Յաբլոնսկին, ով նաև “Trasnformers” ֆիլմերի երաժշտության հեղինակն է:

Մուլտֆիլմի պրեմիերան կլինի Մայիսի 19-ին: