Ցասումի թաթեր. Լեգենդ Հենկի մասին մուլտֆիլմի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 15.04.2022
Paramount ընկերությունը ներկայացրեց Մել Բրուկսի ստեղծագերծության հիման վրա ստեղծված նոր անիմացիոն <<Ցասումի թաթեր. Լեգենդ Հենկի մասին>> մուլտֆիլմի թրեյլերը:
Անհաջողակ շնիկ Հենկը, ով երազում է լինել սամուրայ, նշանակվում է Կակամուչո քաղաքի շերիֆ: Քաղաքին անհրաժեշտ է հերոս, պաշտպանելու իրենց դաժան չարագործից, ով ցանկանում է ոչնչացնել կատուների գյուղը:
Հենկի միակ հնարավորությունը այն է, որ նա պետք է համոզի թոշակի անցած սամուրայ Ջիմբոյին, դառնա իր ուսուցիչը: Համառ ուսուցչի օգնությամբ, ում հնչյունավորում է դերասան Սամուել Լ. Ջեքսոնը, սովորեցնում է շերիֆին լինել քաղաքային սամուրայի դերում:
Հենկը միավորվում է գյուղաբնակների հետ, փորձելով փրկել իրավիճակը: Միակ խնդիրը այն է, որ կատուները տանել չեն կարողանում շներին:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Մուլտֆիլմի ստեղծագործական կազմը համալրված է ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներով: Կազմին միացել են Ռոբ Մինկոֆը (Առյուծ արքա) և փորձառու նկարիչ-մուլտիպլիկտոր Մարկ Կեստերը (Պոկահոնտաս): Սցենարի հեղինակներն են Էդ Սթոունը և Նեյթ Հոփերը:
Մուլտֆիլմի պրեմիերան սպասվում է Հուլիսի 15-ին: