Մինիոնները. Գրյուվիտացիա մուլտֆիլմի թրեյլերը

Universal Studios ընկերությունը և Illumination անիմացիոն ստուդիոն ներկայացրեցին մինիոնների նոր արկածների մասին պատմող <<Մինիոններ. Գրյուվիտացի>> մուլտֆիլմի թրեյլերը:

<<Գարշելի Ես>> մուլտֆիլմի նախապատմությունում ներկայացնում են, թե ինչպես է փոքրիկ Գրյուն ծանոթանում մինիոնների հետ: Նրանք միասին ցանկանում են անցնել <<Չարագործ վեցնյակ>>-ի շարքերը: Իրենց նպատակին հասնելու համար Գրյուն մինիոնների հետ միասին գողանում են արժեքավոր մեդալիոն, որի պատճառով նրանց սկսում են հետապնդել աշխարհի ամենավտանգավոր հանցագործները:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ամփոփագիր`

Մինչև չարիքի տիրակալը դառնալը, Գրյուն ընդամենը 1970-ականների արվարձաններում բնակվող 12-ամյա տղա էր, ով իր նկուղում նստած մտածում էր աշխարհը զավթելու մասին: Գործերը այնքան էլ լավ չեն ընթանում: Երբ Գյլուի և մինիոնների ճանապարհները հատվում են, ներառյալ Քեվինի, Ստյուարդի, Բոբի և Օտտոի հետ, վերջինս բրեկետներով է և ունի մարդկանց գոհացնելու անսպառ ցանկություն, միավորում են իրենց ուժերը: Նրանք միասին կառուցում են իրենց առաջին որջը, նախագծում են իրենց առաջին զենքը և ձգտում են իրագործել իրենց առաջնային նպատակները:

Մուլտֆիլմի հերոսներին ձայնավորում են Ժան-Կլոդ Վան Դամը, Դոլֆ Լունգրենը, Դենի Տրեխոն և ուրիշները:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հուլիսի 1-ին: