Ծովային հրեշը. անիմացիոն մուլտֆիլմի թրեյլերը

Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց անիմացիոն նոր մուլտֆիլմի՝ <<Ծովային հրեշը>>-ի թրեյլերը:

Մուլֆիլմի գլխավոր հերոսը ծովահրեշների հռչակավոր որսորդ Ջեյքոբ Հոլլանդն է, ով ստիպված է իր նավին հանդուրժել փոքրիկ չարաճճի աղջնակին: Լեգենդար որսորդի կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Նրանք միասին ուղևորվում են դեպի անհայտություն՝ գտնեն ընդհանուր լեզու և փորձեն բռնել հսկա ծովահրեշին:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Բացի հետաքրքիր զարգացումներից, աննկատ չի մնում նաև մուլտֆիլմի անիմացիան: Նեթֆլիքս ընկերությունը հերթական անգամ համագործակցել է անիմացիոն օսկարակիր տաղանդավոր մասնագետ՝ Քրիս Ուիլիամսի հետ, ով հայտնի է <<Հերոսների քաղաքը>> և <<Մոանա>> մուլտֆիլմերով:

Քրիս Ուիլիամսը նշում է, որ <<Ծովային հրեշը>> մուլտֆիլմը ստեղծելու համար, նրան ոգեշնչել են 16-17-րդ դարերի քարտեզների վրա պատկերված ծովային արարածների նկարները, ինչը ակնհայտորեն նկատվում է թրեյլերը դիտելուց հետո: Մուլտֆիլմի ռեժիսորը առաջին անգամ է, երբ միայնակ է ղեկավարում ստեղծագործական ողջ աշխատանքները:

Ամփոփագիր՝

Երբ սարսափելի հրեշները թափառում էին ծովերում, որսորդները փառավորվում են իրենց հերոսությամբ և ոչ ոք այդքան սիրված չէր, որքան մեծն Ջեյքոբ Հոլլանդը: Երբ փոքրիկ Մեյսի Բրամբլը թաքնվում է իր լեգենդար նավում՝ Ջեյքոբը ձեռք է բերում նոր դաշանկից: Նրանք միասին ուղևորվում են էպիկ ճանապարհորդության անյատ ջրերով և կերտում են պատմություն:

Մուլտֆիլմի գլխավոր կերպարներին հնչյունավորել են Կարլ Ուրբանը, Ջարեդ Հարիսը, Դեն Սթիվենսը և այլ հայտնի աստղեր:

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է Հուլիսի 8-ին: