Սկրետի արկածները մուլտսերիալի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 30.03.2022
Դիսնեյ+ սթրիմինգային ալիքը ներկայացրեց «Սառցե դարաշրջան» հայտնի մուլտֆլմի սիրված կերպարներից՝ Սկրետի մասին պատմող նոր կարճամետրաժ «Սկրետի պատմությունները» մուլտսերիալի թրեյլերը (այս տարվեսկզբին ներկայացրել էին նաև նույն մուլտֆիլմի մեկ այլ սիրված հերոս՝ Բակի մասին պատմող լիամետրաժ մուլտֆիլմը – դիտել թրեյլերը):
Սկրետի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրան հանդիպում է չարաճճի փոքրիկ սկյուռիկը: Նա վայելում է ծնող լինելու բերկրանքը և ջերմորեն կապվում են միմյանց մինչև այն պահը, երբ փոքրիկ սկյուռիկը առաջին անգամ տեսնում է կաղինը:
Մուլտսերիալը բաղկացած է լինելու 6 մասից:
Մուլտսերիալի պրեմիերան տեղի կունենա Ապրիլի 13-ին: