Որդ Ջիմը վերադառնում է
-
Նորություններ
- հրապարակվել է 19.11.2021
Sega և Super Nintendo խաղերի սիրահարները միանշանակ կհիշեն Ջիմին: EarthWorm Jim-ը հողի որդ է երկիր մոլորակից, ով հատուկ այլմոլորոկային հագուստի շնորհիվ կարողանում է քայլել:
Ինչպես հայտնում է Viraety-ն InterPlay ընկերությունը պատվիրել է նոր մուլտսերիալ իր հայտնի հերոսներից մեկի մասին: Որդ Ջիմը 90-ական թվականների համակարգչային խաղերի հայտնի հերոսներից է: Խաղերի հիման վրա արդեն ստեղծել են մուլտսերիալ և այժմ ցանկանում են թարմացնել պատմությունը և վերաթողարկել: Նոր մուլտսերիալը ստացել է EarthWorm Jim – Beyond the Groovy անվանումը:
Մուլտսերիալի ստեղծմամբ զբաղվում են Passion Picture studio-ն, որը շատերիս հայտնի է Gorilazz խմբի անիմացիոն երաժշտական հոլովակներով:
Ըստ սյուժեի հերոսը կճանապարհորդի տիեզերքով, որպեսզի գտնի երկիր մոլորակը: Տարբեր մոլորակներում Ջիմը կհանդիպի տարբեր մարդակերպ գազանների:
Առաջին պրոմո նյութերից կարող ենք ասել, որ ստեղծագործական խումբը համալրված է բարձրակարգ անիմատորներով և մասնագետներով:
Մուլտսերիալի պրեմիերան կկայանա հաջորդ տարի:
Թիզերի անգլերեն տարբերակ
Թիզերի ռուսերեն տարբերակ