«House of the Dragon» - հունիսի գլխավոր պրեմիերան
-
Նորություններ
- հրապարակվել է 08.06.2026
Հունիս ամսվա գլխավոր պրեմիերան համարվում է “House of the Dragon” սերիալի 3-րդ եթերաշրջանը: Շուրաներ Ռայան Քոնդալը նշում է, որ երրորդ եթերաշրջանի սկիզբը լինելու է ավենախելահեղ սերիան հեռուստատեսության պատմության մեջ:
Սերիալի 3-րդ եթերաշրջանի պրեմիերան սպասվում է հունիսի 21-ին:
Շոուրաներ Ռայան Քոնդալը հայտնել է նաև, որ 4-րդ եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն հաջորդ գարնանը:
Մենք միշտ հարմարվում ենք բրիտանական ամռան հետ, իսկ դա նշանակումէ, որ նկարահանումները կսկսենք և կավարտենք մինչև օրերի կարճանալը
Բացի այս, նախագծը կավարտվի բարձր նոտաի վրա: Ըստ Կոնդալի 4-րդ եթերաշրջանը կլինի նախորդներից ավելի մաշտաբային:
Սա միանշանակ կլինի իր նախորդ եթերաշրջաններից ավելի մաշտաբային, քան մինչ այս մենք ստեղծել էինք:
Իրենց դերերին կվերադառնան Օլիվիա Կուկը, Մեթ Սմիթը, Էմմա Դարսին, Ռիս Իվանսը, Սթիվ Թուսենը, Ֆաբիեն Ֆրանկլինը, Յուեն Միտչելը և ուրիշներ: Դերասանական կազմին են միացել նաև նորեկները՝ Ջեյմս Նորթոն, Թոմի Ֆլենեգան, Դեն Ֆոգլեր, Թոմ Քալեն, Չուկ Սիբթեյն, Բերի Սլոուն, Էնի Շապերո:
Ի դեպ
Երկրորդ եթերաշրջանի վերջին սերիան դիտել են 8.9 մլն հեռուստադիտող HBO ալիքով և Max սթրիմինգային հարթակով: Սա երկրորդ եթերաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է՝ 14% դիտողների աճ, նախկին 7.8 մլն.-ի փոխարեն: Սակայն հենց առաջին եթերաշրջանն է համարվում ամենաշատ դիտվածը, որի առաջին սերիան դիտել են 10 մլն. մարդ, երկրորդը՝ 10.2 մլն., իսկ եզրափակիչ սերիան՝ 9.3 մլն.:

