Կարիբյան ծովի ծովահենների հավանական վերադարձը
-
Նորություններ
- հրապարակվել է 07.02.2026
Վերջին ժամանակներում կինոսիրահարները լսել են ամենատարբեր ասեկոսեներ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի շարունակության մասին: Այդ ասեկոսեների շարքին է պատկանում նաև և հնարավոր սփինոֆն և երկարապատման ամբողջական վերսկսումը զրոյական կետից և Ջոնի Դեփի հավանական վերադարձի մասին: Իսկ այժմ կարծես Դիսնեյ ընկերությունը կողմնորոշվել է երկարապատման հետագա ընթացքի վերաբերյալ:
Որոշ ինսայդերներ պնդում են, որ Դիսնեյ ընկերության նոր տնօրենի պաշտոնը ստանձնած Ջոշ Դի Ամարոի սիրված երկարապատումը կրկին հայտնվել է առաջնահերթությունների ցանկում:
Հեղինակավոր ինսայդեր Ջեֆ Սնայդերը պնդում է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» երկարապատումը կրկին ցանկանում են «վերակենդանացնել»: Այս անգամ պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը ցանկանում է նախագծում ներգրավել Օսկար մրցանակի հավակնորդ՝ Քրիստի Ուիլսոն-Քեիրնսին («1917» ֆիլմի սցենարի հեղինակը): Սցենարիստը պետք է միավորի սևագիր մի շարք սցենարներն և գաղափարներն, որը ստեղծել են այս ընթացքում:
Ֆիլմի գլխավոր հերոսի դերում ցանկանում են տեսնել Կապիտան Ջեք Ճնճղուկի որդու կնոջը (հայերեն ասած Ջեքի հարսիկին): Անգամ Ջեքի որդու մասին նորությունն է տարօրինակ հնչում, թե որտեղից նա հայտնվեց: Դե իսկ հարսիկի դերում ցանկանում են տեսնել Մարգո Ռոբիին: Ի դեպ այս լուրը տարիների ընթացքում բազմիցս շրջանառվել է, դեռ այն ժամանակ երբ ցանկանում էին երկարապատումը վերաիմաստավորել և սկսցել նոր կետից:
Իհարկե Ջեքի դերում բարդ է պատկերացնել մեկ ուրիշի և այս տարբերակը չեղարկեցին: Այժմ հերոսուհուն ցանկանում են տեսնել, որպես Կապիտան Ջեք Ճնճղուկի կամ զուգընկեր կամ որպես նրա որդուն ուղորդող:
Այն մասին, որ Դիսնեյ ընկերությունը միաժամանակ աշխատում է երկարապատման մի քանի նախագծերի վրա, հայտնել էր ֆիլմի պրոդյուսեր Ջերեմի Բրուքհայմերը դեռ հոկտեմբեր ամսին: Սակայն հետագա զարգացում ստացել է նախագծերից միայն մեկը:
Նոր ֆիլմի սցենարը գրեթե պատրաստ է: Սակայն ֆիլմի սյուժեի և դերասանական կազմի մասին ոչինչ հայտնի չէ: Կա մեծ հավանականություն, որ իր գլխավոր կերպարին կվերադառնա անփոխարինելի Ջոնի Դեփը, նույն ինքը Ջեք Ճնճղուկը՝ Կապիտան Ջեք Ճնճղուկը:
Աշխատանքը կորցնում է իր գրավչությունը, իսկ առանց գրավչության այն պարզապես դառնում է առօրյա զբաղմունք: Իմ որոշումը դատավճիռ չէ ամբողջ երկարապատման համար: Ես հարգանքով եմ մոտենում ծովահեններին և վստահ եմ, որ ֆիլմը դեռ ունի մեծ պոտենցիալ - նշում է ռեժիսոր Գոռ Վերբինսկին:
Իսկ եռապատման ռեժիսորի համար պատմությունը ամբողջովին ավարտված է: Վերբինսկին ինչպես մասնագիտական, այնպես էլ ստեղծագործական մտքի առումով հնարավոր տարբերակ չի տեսնում նոր խոսք ասելու: Կրկնվելու վախի առկայությունը թույլ չի տալիս նորից գլխավորել ստեղծագործական ընթացքը, քանի որ ռեժիսորը չի ցանկանում անցել իրեն ծանոթ ճանապարհներով:

