Սառցե դարաշրջան 6. Դիսնեյի սառույցը տեղից շարժվեց

Բրազիլիայում անցկացվող “D23 Brasil” միջոցառման ժամանակ, Դիսնեյ ընկերությունը և “20th Century Animation”-ը հայտարարել են «Սառցե դարաշրջան 6» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծման մասին՝ հայտնում է “Deadline” պարբերականը: Ըստ տեղեկության մուլտֆիլմի ստեղծման աշխատանքները արդեն սկսվել են:

Իրենց դերերին կվերադառնան Ռեյ Ռոմանոն (Մեննի), Ջոն Լեգուիզամոն (Սիդ), Քուին Լաթիֆան (Էլլի), Դենիս Լիրին (Դիեգո) և Սայմոն Պեգգը (Բակի): Մուլտֆիլմի սյուժեի մասին այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ: Ընկերության ներկայացրած լոգոտիպի անոնսային թիզերը ստորև՝

Մամոնտի, ալարկոտի, վագրի և սկյուռի մասին պատմող առաջին լիամետրաժ մուլտֆիլմը դուրս է եկել 2002 թվականին: Այդ օրվանից սկսած մուլտֆիլմի շարունակությունը աշխատել է 3.2 մլրդ. դոլար:

Լիամետրաժ մուլտֆիլմի վերջին մասը՝ «Սառցե դարաշրջան. Բախումը անխուսափելի է», դուրս է եկել 2016 թվականին, որտեղ հերոսները ուղևորվում էին ճանապարհորդության, որպեսզի փրկեն երկիր մոլորակը հսկա աստերոիդից: Սկրետ սկյուռի գործողությունների հետևանքով աստերոիդը սպառնում էր ոչնչացնել ողջ երկրագունդը: Նա լքված տիեզերանավով թռչում է տիեզերք, որպեսզի հերթական անգամ թաքցնի իր կաղինը: Մուլտֆիլմը համաշխարհային վարձույթուն աշխատել է 408.5 մլն. դոլար:

Իսկ վերջին տարիներին ներկայացվել են նաև երկարապատման մի քանի սփինոֆներ՝ «Սառցե դարաշրջան. Բակիի արկածները» (Վայրի Բակի արկածները):

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին:

Հիշեցնենք, որ վերջին նախագիծը եղել է Սկրետ սկյուռի մասին պատմող մուլտսերիալը՝

Սկրետի արկածները մուլտսերիալի թրեյլերը