Փադինգթոնի Արկածները 3 ֆիլմի նկարահանումները կսկսվեն տարեվերջին
-
Նորություններ
- հրապարակվել է 10.02.2022
Այս տարվա ավարտին կսկսվեն <<Փադինգթոնի արկածները 3>> ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնել է ֆիլմի գլխավոր հերոս՝ արջուկին կրկնօրինակող, Բեն Ուիշոուն: Կերպարը ստեղծվել է մանկական գրող Մայքլ Բոնդի պատմվածքների հիման վրա:
Ֆիլմերում մեզ ներկայացնում են տարբեր անհավանական արկածներ քաղաքակիրթ արջուկի մասին, ով Պերույից տեղափոխվել է Լոնդոն, որպեսզի ստեղծի ընտանիք և դառնա անգլիացի իսկական ջենթլմեն:
Փադինգթոն արջուկի մասին պատմող ֆիլմերը դարձել են շատ պահանջված մանուկների շրջանում: