Կրակոտ ողջույներ Հելլբոյից
-
Նորություններ
- հրապարակվել է 03.03.2023
Millenium Media ընկերությունը անցել է ակտիվ գործողությունների և հայտնեց Հելլբոյի մասին պատմեղ նոր ֆիլմի մասին: Ֆիլմը կրում է “Hellboy: The Crooked Man” անվանումը և հիմնված է Մայքլ Մինյոլի համանուն կոմիքսների հիման վրա: Հելլբոյի դերում է Ջեք Քեսին (Դեդփուլ ֆիլմից), իսկ Ջեֆֆերսոն Ուայթը և Ադելին Ռուդոլֆը կմարմնավորեն Թոմ Ֆերրելլին և Բոբբի Ջո Սոնգին համապատասխանաբար:
Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1950-ական թվականների վերջերին: Երիտասարդ Հելլբոյը և Պարանորմալ հետազոտությունների բյուրոի նորեկներից մեկը, ճանապարհորդում են աշխարհի ամենամռայլ անկյուններով և հայտնվում են անտառային Ապալաչի կոչվող գյուղական խուլ տեղանքում, որտեղ գտնում են կախարդների համայնք: Նրանք հանդիպում են վհուկների, մարդակերների և տեղի չարքին, անցյալում կապ է ունեցել Հելլբոյի հետ : Հելլբոյին ընկրակցում է Թոմ Ֆերրելլը, ում կերպերը ստեղծել են հատուկ ֆիլմի համար:
Սարսափ ֆիլմը ունենալու է տարիքային սահմանափակում՝ R ռեյթինգով: Ֆիլմի նկարահանումները գլխավորելու է Բրայան Թեյլորը (Ադրենալին, Գեյմեր), սցենարի հեղինակը Քրիս Գոլդեն:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսին Բուլղարիայում:
Հիշեցում՝
Առաջին ֆիլմի դերասանը եղել է Ռոն Պեռլմանը (մինչ այժմ երկրապագուները հենց իրեն են համարում <<իրական>> Հելլբոյ): Երկար տարիներ դերասանը և ֆիլմի ռեժիսոր՝ Գիլիերմո Դել Տորոն (Պինոկիո), ցանկանում էին ստեղծել ֆիլմի երրորդ մասը, սակայն նրանց երազանքները հոդս ցնդեցին, երբ 2017 թվականին ընկերությունը հայտնեց ֆիլմի վերաթաղարկման մասին:
Նոր ֆիլմում Հելլբոյին մարմնավորում էր Դեվիդ Հարբորը (“Stranger Things”): Սակայն ֆիլմը մատնվեց անհաջողության, քանի որ պրոդյուսերները շատ էին խառնվում ստեղծագործական աշխատանքներին: Կինոքննադատները և դիտորդները մեղմ ասած չհավանեցին ֆիլմը և համաշխարհային վարձույթում մատնվեց ֆինանսական անհաջողության: