“Street Fighter”-ը նորից կնկարահանեն

Ֆիլմերի և սերիալների տեսքով խաղերի էկրանավորումների գնալով ավելի հաջոված են ստացվում և արտադրության մեծ թափ ստանում: “Legendary” ընկերությունը (հայտնի է Դյունա և Գոդզիլլա նախագծերի իրականացմամբ) որոշել է գնալ ռիսկի և էկրանային նոր կյանք նվիրել “Street Fighter” խաղի հերոսներին:

“Legendary” և “Capcom” ընկերությունները համագործակցության պայմանագիր են կնքել, որի արդյունքում “Legendary”-ն իրավունք է ստացել խաղի ֆիլմերի և սերիալների ստեղծման համար: “Street Fighter” խաղի առաջին մասը դուրս է եկել արքադային խաղային ավտոմատների համաև դեռևս 1987 թվականին: Երբ խաղերը սկսեցին թողարկել խաղային համակարգերի համար, Capcom ընկերությունը ունեցավ խաղի ֆանատների մեծ աճ: Ներկա պահին խաղը վաճառվել է 50 մլն. օրինակով:

Capcom-ի խաղը հիմք է հանդիսացել մի քանի ֆիլմերի և հեռուստանախագծերի համար: Առաջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականին, որտեղ գլխավոր դերում էր Ժան Կլոդ Վան Դամը: Որոշ տեղեկությունների ֆիլմը վարձույթից ունեցել է 165 մլն. եկամուտ և առանց որևէ խնդրի գերազանցել է մարտաֆիլմի 35 մլն. նախնական բյուջեն: “Universal Studios” ընկերությունը լսելով կինոքննադատների բացասական կարծիքները չեղարկում է ֆիլմի շարունակության նկարահանումները, նախատեսելով ռիսկի չգնալ:

2009 թվականին այս անգամ արդեն “20th Century Fox” ընկերությունը ներկայացնում է երկրորդ լիամետրաժ ֆիլմը, որը բոլոր առումներով իսկապես տապալվում է համաշխարհային վարձույթում:

Հուսանք, որ այս անգամ “Legendary” ընկերությունը կկենտրոնացնի իր ուժերը և այս անգամ կստեղծի ավելի հաջողված նախագիծ:

Այս տարի դուրս է գալու “Street Fighter 6” խաղը (դիտե՛լ Street Fighter 6 խաղի թիզերը), որի վաճառքը տեղի կունենա հունիսի 2-ին: