“Armor Wars” սերիալը լինելու է լիամետրաժ ֆիլմ
-
Նորություններ
- հրապարակվել է 01.10.2022
“Armor Wars” սերիալը Դոն Չիդլի գլխավոր դերակատարմամբ լինելու է լիամետրաժ ֆիլմ և նախատեսված է լինելու կինոթատրոնների համար:
Ինչպես հայտնում է “THR”-ը սցենարը չէր համապատասխանում սերիալային ֆորմատի և “Marvel Studios”-ը որոշում է կայացրել 6 մասից բաղկացած սերիալը ձևափոխել լիամետրաժ ֆիլմի (նախկինում եղել է նմանատիպ փորձ, երբ “The Falcon and the Winter Soldier” ֆիլմը ձևափոխվել է սերիալային ֆորմատի):
Փորմատի փոփոխման որոշումից սակայն չի փոխվել ֆիլմի սցենարիստը՝ Յասսեր Լեսթերը, սակայն ֆիլմի ռեժիսորի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, իսկ ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին հաջորդ տարվա սկզբին, սակայն այժմ տեղի են ունեցել աշխատանքային գրաֆիկի փոփոխություններ:
Disney+ սթրիմինգային ալիքի համար նախատեսված “Armor Wars” սերիալի մասին հայտնի էր դեռ 2020 թվականին և այլ մանրամասներ չէին բարձրաձայնում: Կարելի է ենթադրել, որ ֆիլմը պատմելու է, թե ինչպես են Թոնի Սթարկի տեխնոլոգիաները հայտնվում այլ մարդկանց ձեռքերում: Այսպիսի սցենարային գիծ եղել է համանուն օրիգինալ կոմիքսում:
Դոն Չիդլը, ով մարմնավորում էր Ջեյմս Ռոուդսին՝ Թոնի Սթարկի ընկերոջը, կտեսնենք “Secret Invasion” սերիալում, որի պրեմիրան տեղի կունենա 2023 թվականին: