Ջեյմս Կամերոնը սկսել է Ավատար 4 ֆիլմի նկարահանումները

Այս դեկտեմբերին մեծ էկրաններին տեսնելու ենք “Avatar: The Way of Water” ֆիլմը (13 տարի անց վերադառնում ենք Պանդորա): Ֆիլմի 2-րդ մասում կվերադառնան հիմնական դերասանական կազմը՝ Սեմ Ուորսինգթոնը, Զոե Սալդանան և իհարկե կլինեն սուպերաստղ նորեկներ Վին Դիզելը և Կեյտ Ուինսլեթը:

Ռեժիսոր ջեյմս Քամերոնը պետք է ավարտի Ավատար ֆիլմի ևս երկու շարունակություն և հիմա նա ակտիվ աշխատում է Ավատար ֆիլմի 4-րդ մասի վրա: Պրոդյուսեր Ջոն Լանդաուն պատմում է հետևյալը՝

Մենք ավարտել ենք <<Ավատար 4>> ֆիլմի զգալի մասը: Կային տեխնիկական որոշ պատճառներ, որոնք պետք է լուծել: Մենք մշակել ենք ամբողջ Ավատար 4 ֆիլմի մեծ մասը, բայց իրականում մենք չենք նկարահանել ամբողջությամբ, միայն առաջին ակտը: Դերասանների որոշ մասը երախաներ են, որոնց պետք է շուտ նկարահանել, քանի որ նրանք մեծանում են և արտաքնապես շատ են փոխվում:

Լանդաուն նաև հայտնեց, որ յուրաքանչյուր հաջորդ շարունակություն հանդիսատեսին ներկայացնելու է Պանդորայի նոր մշակույթ, պահպանելով նախորդներինը:

Այսքան երկար ստեղծագործական աշխատանքները կապված են նրանով, որ առաջ ֆիլմի շարունակությունը զուտ տեխնիկապես հնարավոր չի եղել իրականացնել: Քամերոնը իր ստեղծագործության համար մտածել է այնպիսի վիզուալ լուծումներ, որոնք վերջերս են հասանելի դարձել իրականացման համար: Այն ինչ հանդիսատեսը տեսնելու է մի քանի ամսից, պարզապես անհնարին էր իրականացնել անգամ 5 տարի առաջ՝ չկային այսպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտային վերստեղծել:

Թե հստակ ինչի մասին է խոսքը, Լանդաուն չպարզաբանեց: Ստեղծագործական թիմը նախատեսում է ֆիլմը հենց կինոթատրոններում դիտելու համար, որտեղ կա կադրերի բարձր հաճախականություն, եռաչափ անիմացիա, որը ֆիլմը դարձնում է ավելի իրական, ինչը չենք կարող զգալ տնային դիտման ժամանակ:

“Avatar 2: The Way of Water” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: