Կանգին կտեսնենք Մարվելի հետագա ֆիլմերում

Համացանցում հայտնվել է “Ant-Man and the Wasp: Quantumania” ֆիլմից կադր, գլխավոր հերոս Փոլ Ռադին որտեղ տեսնում ենք արյունոտ դեմքով: Ֆիլմի թրեյլերը ֆանատներին ներկայացրել էին “D23 expo” միջոցառման ժամանակ:

Թրեյլերում ներկայացնում են, թե Կեսի Լենգը 5 տարվա <<թռիչքի>> ընթացքում ուսումնասիրում է քվանթային տարածությունը և կարողանում է ստեղծել հաղորդիչ, որի միջոցով հնարավոր է անցնել կամ ուղարկել հաղորդագրություն քվանթային աշխարհ:

Ջանեթը խնդրում է անջատել սարքը, վախենալով որ սարքից կարող են օգտվել հակառակ կողմից և այդպես էլ հեցն տեղի է ունենում, երբ սարքը ակտիվանում է և Սկոթին, Կեսիին և Ջենեթին քաշում է քվանթային տարածություն:

Թրեյլերը բացահայտում է մի փաստ, որտեղ ֆիլմի գլխավոր չարագործ <<Կանգ նվաճողը>> ասում է Սկոթ Լենգին, որ իր մոտից ինչ-որ բան են գողացել և նա միակն է, ով կարող է վերադարձնել այդ:

Չնայած այն հանգամանքին, որ Սկոտի դուստրը գտնվում է գերության մեջ, չհամաձայնելով առաջարկին, Կանգը առանց հպվելու ձեռքի մեկշարժումով նրան հեշտությամբ շպրտում է պատին (կոմիքսներում Կանգի ունակությունները գալիս են իր ինտելեկտից և տեխնոլոգիաներին հասանելիությունից):

Հավանաբար Սկոթը ստիպված պետք է գողանա այդ իրը մեկ այլ չարագործից՝ Մոդոկից, ում ցուցադրել էին թիզերում Սան Դիեոգոյում անցկացվող Comic Con միջոցառման ժամանակ:

Հավանաբար ֆիլմի գլխավոր չարագործը կլինի հենց Մոդոկը, իսկ Կանգին կտեսնենք հետագա ֆիլմերում, որտեղ Կանգի հայտնվելը ամեն անգամ լինելու է տարբեր, քանի որ չարագործին ներկայացնելու են տարբեր իրականություններից: