Բլեյդ ֆիլմի նկարահանումները հետաձգվում են

2019 թվականին տեղի ունեցող Comic Con միջոցառման ժամանակ Մարվել ընկերությունը հայտնեց նոր <<Բլեյդ>> ֆիլմի մասին, որի պրեմիերան նախատեսված էր 2023 թվականին: Ֆիլմի ստեղծագործական թիմը ակտիվ նախապատրաստվում էր նկարահանումներին, սակայն առաջավել են որոշակի խնդիրներ:

“Big Screen Leaks”-ը հայտնում է, որ ֆիլմի նկարահանումները աշնանից տեղափոխվել են 2023 թվականի հունվար ամիս (այս մասին իր հերթին նշել էր նաև հեղինակավոր ինսայդեր Ջեֆ Սնայդերը): Մինչ նկարահանումների սկսվելը ֆիլմի ռեժիսոր Բասամ Տարիկը հեռանում է աշխատանքից և սկսում են սցենարային աշխատանքի շտկումներ: Ֆիլմի ստեղծագործական ընթացքը և սյուժեն հավանության չեն արժանացել նաև գլխավոր դերակատարի կողմից: Ընթացիկ սցենարը կազմած է 90 էջից, որտեղ ընդհամենը 2 էքշն տեսարան է (որոնք եղել են միջին որակի): Մարվել ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ նկարահանումների գրաֆիկը անընդհատ փոփոխվում էր և նշում են, որ Տարիկը հանդես է գալու որպես ֆիլմի պրոդյուսեր: Այս պահին նոր ռեժիսորի մասին ինֆորմացիա չկա:

Սնայդերը նշում է, որ Մարվել ընկերության ղեկավար Կևին Ֆայգին իր վրա մեծ պարտավորություն է վերցրել և հիմա չի կարողանում իր բոլոր նախագծերը վերահսկել ինչպես հարկն է (չնայած ընկերությունը հակառակն է պնդում, որ ֆիլմի սցենարը համարվում է Մարվել ընկերության կինոշարքի լավագույներից):

<<Բլեյդ>> ֆիլմի գլխավոր դերում երկակի օսկարակիր դերասան Մախերշալա Ալին է, ում կմիանան նաև դերասաններ Դելռոյ Լինդոն և Արոն Միերը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 3-ին: