Կիանու Ռիվզը կրկին Ջոն Կոնստանինի դերում
-
Նորություններ
- հրապարակվել է 17.09.2022
<<Կոնստանտին – Խավարի տիրակալը>> ֆիլմից հետո մամուլում չէին դադարում շրջանառվել լուրերը հավանական շարունակության մասին: Սակայն մինչ այժմ այս ամենն ընդամենը ասեկոսեներ և ֆանատների ցանկություններն էին: Ցանկություններ էին մինչև այս պահը:
Warner Bros ընկերությունը պաշտոնապես հաստատել է ֆիլմի շարունակությունը և այժմ ստեղծագործական աշխատանքները ընդանում են: Ինչպես ասում են հայտնի գովազդում և սա դեռ ամենը չէ: Գլխավոր դերում ինչպես և 17 տարի առաջ էր, լինելու է Կիանու Ռիվզը: Ֆիլմի ռեժիսորը կրկին լինելու է Ֆրենսիս Լոուրենսը, իսկ սցերարը կգրի ֆիլմի պրոդյուսեր Ակիվա Գոլդսմանը (“Beautiful Minds” օսկարակիր ֆիլմի սցենարիստ):
2005 թվականի “Constantine”-ը ռեժիսոր Լուրենսի դեբյուտային ֆիլմն էր, որը համաշխարհային վարձույթում աշխատում է 230մլն. դոլար: Ֆիլմում կային սյուժետային շարունակության բազմաթիվ տարբերակներ: Արդյունքում Ջոն Կոնստանտինը Մեթ Ռայանի մասնակցությամբ վերադառնում է CW ալիք, որպես սերիալ:
Հիշեցնենք 2020 թվականին լուրեր էին տարածվում, որ լինելու է DC կոմիքսների հերթական էկրանավորումը, սակայն Warner Bros ընկերության ղեկավարները սերիալի փոխարեն նախապատվությունը տվեցին լիամետրաժ ֆիլմին: