Օբի Վան Կենոբին կշարունակի սիթխերի վրեժը
-
Նորություններ
- հրապարակվել է 12.02.2022
Հեռու-հեռու գալակտիկան այնքան էլ հեռու չէ: Դիսնեյ ընկերությունը ներկայացրեց Օբի Վան Կենոբիի նոր սերիալի պաստառը: Դիսնեյ+ ալիքով շուտով կտեսնենք Օբի Վան Կենոբին, ով կշարունակի սիթխերի վրեժը: Սերիալ կվերադառնան շատ դերասաններ հիմնական ֆիլմի 3-րդ մասից՝ Յուեն Մակգրեգորը և Հայդեն Քրիսթենսենը, ինչպես նաև Ջիմի Սմիթսը՝ գեներալ Բեյլի դերում, ով 10-ամյա Լեյայի խորդ հայրն է:
Ըստ որոշ ասեկոսեների սերիալը կպատմի 10-ամյա Լեյայի մասին, ով ընկնում է փորձանքի մեջ և դառնում է պատանդ: Նա հայտնվում է <<Աստղային պատերազմների>> ոճի մի բարում: Թագուհուն փրկելու համար ուղարկում են Օբի Վան Կենոբիին:
Սերիալը հավանաբար կլինի ավանդական <<Աստղային պատերազմներ>>-ի նման, քանի որ սերիալի երաժշտությունը գրելու է վետերան Ջոն Ուիլիամսը և սա լինելու է նրա առաջին փորձը 1985 թվականից ի վեր, երբ երաժշտություն է գրում սերիալի համար:
Մոտ ժամանակներս կտեսնենք նաև սերիալի առաջին թրեյլերը:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա Մայիսի 25-ին: