The Boys սերիալը կունենա անիմացիոն սփինոֆ

Սեպտեմբեր ամսին Amazon Prime սթրիմինգային ընկերությունը սկսել է “The Boys” կինոկոմիքսի սփինոֆի աշխատանքները՝ ԱՄՆ-ում միակ սուպերհերոսների քոլեջի մասին: Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ամազոն ընկերությունը իր ուժերը կփորձի անիմացիոն ոլորտում:

Comic-Con Experience օնլայն փառատոնի ժամանակ հայտնեցին, որ Amazon Prime սթրիմինգային ընկերությունը և սերիալի համակարգող Էրիկ Կրիպկեն պատրաստում են 8 մասից բաղկացած անիմացիոն մուլտսերիալ “Diabolical” ենթավերնագրով: Անվանումը ընտրված է ֆիլմի գլխավոր հերոս Բիլլի Բուտչերի սիրելի բառերց մեկին:

Պրոյեկտից շատ մանրամասներ հայտնի չեն, միայն այն որ մուլտսերիալը կներկայացնի նոր պատմություն “The Boys” կոմիքսի աշխարհից:

Մեր թիմը արդեն ավարտում է “Diabolical” մուլտսերիալի աշխատանքները: Մենք ներգրավել ենք արտակարգ մասնագետների մեկ պայմանով … կատակում մենք ոչ մի պայման չենք ներկայացրել: Ստեղծագործական թիմը մի լավ տժացել են: Կարծու՞մ եք “The Boys”-ում տիրում է խելահեղություն: Դուք պարզապես սպասեք “Diabolical” մուլտսերիալի պրեմիերային - հայտնում է Էրիկ Կրիպկեն:

Ստեղծագործական խումբը իրոք տպավորիչ է: Ստեղծմանը մասնակցել են հումորիստներ Էնդի Սեմբերգը, Աիշա Թայլերը, Ջասթին Ռոյլանդը, Իլանա Գրեյզերը և Բեն Բեյուզը, սցենարիստներ՝ Սայմոն Ռասիոպը և Էլիոթ Գլեյզերը, պրոդյուսերներ՝ Էվան Գոլդբերգը և Սեթ Ռոգանը, ինչպես նաև օրիգինալ կոմիքսի հեղինակ՝ Գարտ Էննիսը:

Մի անգամ մենք նայեցինք “The Animatrix” մուլտֆիլմը և այդ ժամանակից սկսած մենք երազել ենք ստեղծել նման մուլտֆիլմ: Այսօր մեր երազանքը իրականացավ – ասացին Գոլդբերգը և Ռոգենը:

Մուլտսերիալի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի: