Պինոկիո մուլտֆիլմի առաջին թիզերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 24.01.2022
Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց օսկարակիր ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի իտալական դասական հեքիաթի՝ Պինոկիոյի մասին պատմող stop-motion երաժշտական արկածային մուլտֆիլմի առաջին թիզերը:
Մուլտֆիլմը ներկայացված է մռայլ երանգներով, որում դեպքերը զարգանում են 1930-ական թվականների Իտալիայում, երբ երկրի ղեկավարն էր ֆաշիտ Բենիտո Մուսոլինին:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Մուլտֆիլմի հերոսների ձայները կրկնօրինակել են հոլիվուդյան հայտնի աստղերը՝ Էվան ՄակԳրեգորը, Ֆին Վուլֆհարդը (ավելի հայտնի Stranger Things, Ghost Busters ֆիլմերից) , օսկարակիր Քեյթ Բլանշետը, Ջոն Տուրտորոն (ում շուտով կտեսնենք նոր Բեթմենում), Ռոն Պերլմանը, Քրիստոֆ Վալցը, Թիլդա Սուինթոնին (ավելի հայտնի Doctor Strange ֆիլմից ) և այլ հայտնի աստղեր:
Մուլտֆիլմի պրեմիերան սպասվում է այս տարի Դեկտեմբերին: