Ալարկոտի կրակոտ արկածները - Դորիտոս
-
Գովազդներ
- հրապարակվել է 15.02.2022
Սուպերգավաթը ԱՄՆ-ում համարվում է իսկական տոն: Օրը նշում են մեծ ուրախությամբ և սպասումով, սա իսկապես մեծ տոնակատարություն է: Սպորտային մեծ իրադարձությունից բացի, միջոցառման ժամանակ ցուցադրում են նաև ֆիլմերի, խաղերի թրեյլերներ և տպավորիչ գովազդային հոլովակներ:
Մենք առանձնացրել ենք անիմացիոն հոլովակներից ամենակրետիվը: Դորիտոս ընկերությունը CGI անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրեց իր նոր պանրային շատ կծու չիպսերը, որը միավորում է Doritos-ի համեղ բարությունը և Flamin' Hot Cheetos-ի համեմունքը:
Ի դեպ հոլովակում աղվեսին կրկնօրինակում է Չարլի Փութը, իսկ կարմիր փոքրիկ երգեցիկ թռչնակին՝ Մեգան Թի Ստալիոնին: